22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ամանորը՝ հայրենիքիցս հեռու

8-րդ դասարանի՝ հեռավար ուսուցմամբ սովորող Աշոտ Հովհաննիսյանը պատմում է, թե ինչպես է դիմավորել Ամանորը հեռավոր Չինաստանում…

Ամբողջական նյութը՝  կարդալ ավելին
Խորհրդատու ուսուցիչ՝ Վարդան Կարապետյան

Թե ինչպես դիմավորեցի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ հայրենիքիցս հեռու.

Վստահաբար կարող եմ ասել, որ 2018 թվականը կտարբերվի իմ կյանքի հետագա տարիներից, իսկ այն կտարբերվի մի պարզ պատճառով. այս տարի ես ընտանիքիքս հետ միասին փոխեցի բնակավայրս։ Ես այժմ բնակվում եմ Չինաստանում, այն երկրում, որտեղ տոների բազմազանությունը չունի սահմաններ։ Այստեղ իմ բնակության սկզբնական շրջանում իմացա, որ Չինաստանում ամենաճանաչված տոնը «Գարնանամուտի» տոոնն է (Spring festival), որով նրանք կարծես դիմավորում են գարունը։ Մինչև բոլորովին վերջերս ես մտածում էի, թե ամբողջ աշխարհում ամենաճանաչված և հայտնի տոնը Ամանորն ու Սուրբ ծնունդն է, իսկ թե ինչու է Չինաստանում տարբեր, և այդ տոնը նրանց մոտ ինչու է նշվում  փետրվար ամսին, միայն Ամանորից հաշված օրեր առաջ իմացա իմ հարցի պատասխանը։ Պատասխանը ստացա հենց իմ չինացի ընկերներից։ Պարզվում է, որ չինական օրացույցի համաձայն, Չինաստանում տարին փոխվում է միայն փետրվար ամսի չորրորդ օրը։ Այդ օրը ամբողջ Չինաստանը կարծես դառնում է մի ծաղկառատ այգի, որտեղ յուրաքանչյուր քաղաք կամ նահանգ այցելելիս քեզ ընձեռվում է հնարավորություն՝ ծանոթանալ չինական մշակույթի տարբեր ճյուղերի հետ։ Այդ օրերին մեծանում է զբոսաշրջիկների հոսքը դեպի Չինաստանի տարբեր մասեր։ Այս տարի ես հետաքրքրությամբ կհետևեմ ինձ համար մի նոր և հետաքրքիր տոոնի։
Ինչևէ։ Այս Ամանորին իմ ընտանիքի առաջին փոփոխությունը մեր նոր բնակավայրն էր և, ցավոք, ինձ հարազատ մարդկանց բացակայությունը և նրանցից հեռու լինելը։ Չկորցնելով  նախորդ տարիներից արդեն ավանդույթ դարձած սովորությունները, մայրիկս այս տարի նույնպես պատրաստեց շատ համեղ ուտեստներ, իսկ դեկտեմբերի 31-ի գիշերը յուրահատուկ դարձավ նրանով, որ մենք շնորհավորեցինք մեր հարազատներին «Օնլայն»  ձևով: Այնուհետև ընթրեցինք, հանձնեցինք միմյանց մեր նվերները և ուրախ տրամադրությամբ էլ դիմավորեցինք 2019 թվականը:

Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով ամենայն բարին Ձեզ…
Շնորհակալություն: