25.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Գարուն, ծառ ու … մնացածը:

 

Այսօր օրը գեղեցկացավ ծառերը ջրելով և գարունը շոշափելի կերպով վայելելով:  Ամեն մի ծառ, տերև, թուփ կամ արմատ ջրելիս՝ կարծես նորովի հաղորդակցվում ես կյանքի բարությանը, նպաստում ես կյանքի շարունակվելուն և նաև, ինչ-որ տեղ, կյանքը ստեղծելուն` նորովի, ամեն անգամ, ամեն օր:  Ուրախ եմ, որ օրս սկսվեց ծառերը ջրելով: