23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մեկնարկեց գարնանային նախագծային ուսուցման ստուգատեսը

Միջին դպրոցի 8-րդ դասարանցիները անգլերենի դասաժամերին հնարավորություն ունեն մասնակցելու իրենց նախընտրած նախագծային գործունեությանը:

Սովորողները նախագծերին ծանոթացել էին նախապես և այսօր արդեն, բաժանվելով աշխատանքային խմբերի, սկսեցին աշխատել:

Երգասերների խմբերը ընտրեցին իրենց հավանած երգերը և արդեն վաղվանից կսկսեն այցելել կրտսեր դպրոցներ՝ 5-րդ դասարանցիների հետ կարաոկեներ պատրաստելու համար:

Թարգմանիչների խումբը ընտրեց Ջանի Ռոդարիի հեքիաթացանկից իրենց ամենաշատը դուր եկածը: Մինչև ապրիլի 7-ը ժամանակ ունեն էլ,գիրք ստեղծելու համար:

Իսկ շտկողական-խոսակցական ագլերեն ընտրածները ակտիվ մասնակցեցին իրենց բացթողումները լրացնել և ակտիվ դաս անցկացրեցին՝ նոր բառեր, արտահայտություններ, երկխոսություններ սովորելով: