23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կյանք, թե՞ ժամանակ

Կյանք, թե՞ ժամանակ. ժամանակ, թե՞ կյանք: Ինձ համար երկուսն Էլ կարևոր են: Մարդ առանց կյանքի չի կարող գոյատևել,ՙ իսկ կյանքը ինքնին ժամանակն է: Ժամանակն է ցույց տալիս կյանքի տևողությունը: Մարդն առաջնորդվում է ժամանակով՝ րոպեով, ժամով, օրով, շաբաթով, տարով…. Ժամանակով էլ կայնքը դառնում է կյանք: Կյանքն է ժամանակ, թե՞ ժամանակն է կյանք… Մեկը մյուսի լրացումն է… Առանց ժամանակ կյանք չկա և առանց կյանք ժամանակ չկա: Ապրենք մեր կյանքը՝ գնահատելով ժամանակը: