22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Վառելանյութեր

Նյութը՝ Ջուլիա Ասրյանի բլոգում

Մենք հեշտությամբ կարող ենք համոզվել, որ կան լավ այրվող նյութեր, մինչև անգամ՝ ինքնաբոցավառվող, և կան չայրվող նյութեր (ավազ, կրաքար, բազալտ, գրանիտ): Նյութերի այրման ընթացքում անջատվում է  ջերմություն: Բնության մեջ մեծ քանակներով հանդիպող այրվող նյութերը մարդն օգտագործել և օգտագործում է ջերմություն ստանալու համար: Դուք հեշտությամբ կթվարկեք դրանցից մի քանիսը՝ քարածուխ, փայտ, մազութ, բենզին, կերոսին, բնական գազ ևայլն, որոնք անվանում են վառելանյութեր: