Մարտի 27-31
Աշխատակարգ
Կրթահամալիրում
09:00-12:15. աշխատանք Մայր դպրոցում (դպրոցներում)
- 09։00-09։30` ընդհանուր պարապմունք` ըստ սահմանված աշխատակարգի
- 09։30-10։30` աշխատանք նախագծային խմբերով, ինքնակրթության ծրագրով պարապմունքներ`ըստ հավելվածի
- աշխատանք մասնախմբերում` ապրիլ ամսվա նախագծեր, օրացույց
- 10։30-11։30` աշխատանք նախագծային խմբերով, ինքնակրթության ծրագրով պարապմունքներ` ըստ հավելվածի
- ՏՀՏ ուսուցում. բլոգային նոր հմտություններ, ծրագրային նոր հմտություններ
- 11։30-12։15` պարատուն, երգչախմբեր
12:30-13:00. ընդմիջում դպրոցներում
13:00-15։00. աշխատանք դպրոցներում
- ուսումնական կաբինետների, սրահների մաքրություն
- բակի գարնանային խնամք
- կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծերի մշակում
- «Ուսումնական գարուն» նախագծով աշխատանք սովորողների հետ
- այլ աշխատանք ըստ անհատական պլանների
15:00-16։00.
- շախմատ, սեղանի խաղեր. Սեբաստիա մոլ
- մարզական պարապմունքներ
- երկուշաբթի, հինգշաբթի` «Սեբաստացիներ» երգչախմբի պարապմունք
«Ուսումնական գարուն» արտագնա նախագծեր
- Էկոդաս Թբիլիսիում
- Վրացախոսների փորձառություն Թբիլիսիում
- այլ նախագծեր.
անհատական և խմբային նախաձեռնությունները հրապարակվում են մինչև մարտի 17-ը։
Կազմակերպումը
Մանկավարժական աշխատողը
- Մինչև մարտի 13-ը իր ուսումնական բլոգում հրապարակում է գարնանային ճամբարի իր աշխատանքները.
– ինքնակրթության ծրագիր (ինչ է սովորելու, ինչպես, ինչ պայմանավորվածություն ունի)
– ինչ խորհրդատվություն է առաջարկում գործընկերներին (ինքնակրթության ծրագրով պարապմունք)
– տեխնոլոգիական, երաժշտական, հասարակագիտական, գրական թատրոնի, այլ նախագիծ, որ առաջարկում է իրականացնել
– ընտրած մարզական գործունեությունը` խաղային մարզաձև (վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, ձեռքի գնդակ), մարմնամարզություն, նետաձգություն, սուսերամարտ, լող, ֆիզիկոթերապիա, ձիավարություն, շախմատ
– ընտրած երաժշտական գործունեությունը` պարատուն, երգչախումբ
– սովորողների հետ իրականացվող «Ուսումնական գարուն» նախագծերը` հեռավար-առցանց իրականացվող, սովորողների հետ դպրոցում-կրթահամալիրում իրականացվող, արտագնա իրականացվող
– սովորողների հետ իրականացվող միջավայրի խնամքի նախագծերը` կաբինետում, դպրոցում, բակում - մինչև մարտի 17-ը իր անմիջական ղեկավարի հաստատմամբ իր բլոգում հրապարակում է շաբաթվա իր անհատական աշխատաժամանակը
- մինչև ապրիլի 4-ը իր բլոգում տեղադրում է գարնանային ճամբարի իր հաշվետվությունը:
Դպրոցի ղեկավարը
- Ապահովում է անհատական և խմբային աշխատանքի անհրաժեշտ տարածքները, պայմանները, անհրաժեշտ գործիքներ։
- Ամեն օր հրապարակում է մանկավարժական աշխատողների ճամբարի և «Ուսումնական գարուն» նախագծի հաջորդ օրվա ծրագիրը։
- Մարտի 24-ին հրապարակում է աշխատողների անհատական պլանները, ապրիլի 11-ի վարչական խորհրդում՝ մանկավարժական աշխատողների դպրոցի հաշվետվությունը (ցուցանիշներ), շարունակվող նախագծերը։
Մասնագիտական խմբի ղեկավարը.
- Խորհրդատվությամբ աջակցում է մասնախմբի անդամներին, մասնախմբի բլոգում հավաքում է նրանց «Ուսումնական գարուն» ուսումնական նախագծերը
- որպես դասավանդող` առաջարկում է դասավանդողների, սովորողներների հետ իրականացվող իր նախագծերը։
Մասնագիտական խումբը կարող է կազմակերպել սեմինար պարապմունք:
Հետաքրքիր է․․․
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия
“The 7 Best Different Roulette Games Strategies 2024 Professional Guid