25.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սիրիր և գնահատիր այն, ինչ որ ունես

Աստված ասել է. «Սիրի՛ր և գնահատի՛ր այն, ինչ որ ունես»:
Կարծում եմ ունեմ այն ամենը, ինչն անհրաժեշտ է ինձ հետագա տարիների համար: Լավ ընկրներն ու շրջապատը, ջերմ ընտանիքը, սիրելի դպրոցն ու դասարանը, հրաշալի ուսուցիչները մեզ շատ են սիրում ու փորձում են ամեն ինչ անեն, որպեսզի մեր փոքրիկ ուղեղների մեջ մի բան լցվի: Սիրում  և պահպանում եմ այն ամենն, ինչ ես այսօրվա դրությամբ ունեմ. ունեմ սեր և ջերմություն:

Միշտ փորձիր կատարելագործվել, ձգտի՛ր ավելիին: Փորձում եմ ամեն ինչ անել, որպեզի լինեմ առաջիններից մեկը: Դա է իմ այսօրվա նպատակը: Փորձում եմ չբավարարվել քչով: Սիրում եմ դժվար փորձությունները, չէ՞ որ փորձությունները տրվում են հաղթահարելու համար: Սիրում եմ սկսած գործն ավարտին հասցնել: Ես կարևորում եմ ժամանակի ճիշտ կառավարումը, ինչը սակայն ինձ մոտ դեռ լավ չի ստացվում: Այսքանը: