22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Գրադարանային քուն․․․

Երբեմն այնքա՜ն ենք տարվում մեր սիրելի գրքերով, որ իրականությունից պոկվում ու խո՜րը նինջ ենք մտնում։

Ես հաճախակի եմ գրադարան գնում:Ես գրադարանում ինձ հետաքրքրող  շատ գրքեր եմ գտնում ու կարդում:Գրադարանում շատ խաղաղ է, կարողանում ես հանգիստ կարդալ,մտածել,երազել:Մի օր էլի գրադարանում էի ու գտել էի իմ սիրած գիրքը։ Նստած կարդում էի:Այնքան էի տարվել գիրք կարդալով, որ քնել էի:Ու հանկարծ զգացի,որ ինձ արթնացնում է գրադարանավարուհին:Արթնացա ու տեսա,որ արդեն մթնել է։ Շատ զարմացա,որ այդքան շուտ մթնել է:Արագ վեր կացա ու վազեցի տուն:

Նյութի աղբյուրը՝ Լիա Աղաջանյանի բլոգ