Մեդիակենտրոնում իրարանցում էր: Առիթը՝ սեղանի խաղերը: Մոտ 20 սովորող Միջին դպրոցից, ես, ծնողներս, քույրիկս ու ընկեր Տիգրանյանը: Մենք որոշել էինք խաղադարանիս մի փոքրիկ մասը Մեդիակենտրոն տանել, խաղալ ընկերներիս հետ, նրանց օրը նույնպես հետաքրքիր դարձնել, տրամադրությունը բարձրացնել, տրամաբանությունն ու հիշողությունը զարգացնել: Պարոն Տիգրանյանը կողմ էր իմ ու հայրիկիս այդ գաղափարին, և ահա՝ մենք Մեդիակենտրոնում ենք:
Առաջին հանդիպման համար մենք ընտրել էինք Ռումիկուբը, Ռոնդոն, Իգնիսը, Օվոն ու Յոտտան: Հրաշալի խաղերի հավաքածու: Յոտտա չհասցրինք խաղալ: Երեխաները միանգամից տարվեցին Ռումիկուբով, Ռոնդոյով ու Օվոյով: Այս խաղերը սովորեցնում են մտածել, հիշել, տրամաբանել, կապեր գտնել, լինել ճկուն՝ մտքով:
Խաղի ժամանակ հանկարծակի հայտնվեց Տիար Բլեյանը: Կրթահամալիրի տնօրենը հավանություն տվեց նախագծին և առաջարկեց, որ պարբերաբար կազմակերպենք այդպիսի հանդիպումներ՝ սեղանի տրամաբանական խաղերը դարձնելով ուսուցման գործիք:
Ընկերներս շատ տպավորված էին․ խաղի ավարտին չէին ուզում թողնել խաղերը: Սպասեք, շուտով ավելի հետաքրքիր ու բովանդակալից հանդիպումներ կունենանք՝ նորանոր խաղերով: Ամեն ինչ առջևում է:
Հետաքրքիր է․․․
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия
“The 7 Best Different Roulette Games Strategies 2024 Professional Guid