23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Տերյան՝ ձյան մեջ թավալվելով․․․


Միջին դպրոցը շարունակում է զարմացնել տերյանական յուրահատուկ ընթերցումներով։ Հրաչ Սոսյանը գտել է «Տերյանական ընթերցման ամենազվարճալի տարբերակը»։ Ընկերներ, համաձայնեք, որ ձյան մեջ թավալվելով Տերյան ընթերցելը մանկական խենթություն է, որը յուրաքանչյուրիս է պակասում։ Ձյան նման շոշափելի ու իրական են Մոնեի ջրաշուշանները, որոնց մասին պատմում են Դավիթն ու իր ընկերները։ Որպես ավարտ առաջարկում եմ երեկոն ողողել թումանյանական ելևէջներով։
«Լիքն աստղերով» գիշեր բոլորիս․․․

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի