23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Ուրիշի հրամցրաց հոգևոր սնունդը կարող է կեղծ լինել․․․»


Բարի ու ջերմառատ երեկո։
Առաջարկում եմ մի գավաթ թեյ վերցնել ու սկսել Միջին դպրոցի ենթակայքի վերջին նյութերի ուսումնասիրությունը։ Կարծում եմ՝ տաք թեյի հետ կարելի է ըմբոշխնել երեխաների պատրաստած տերյանական տեսանյութերը։ Վեցերորդ դասարանոմ սովորող Մարկ Միկաիլը ո՛չ միայն ձայնագրություն է պատրաստել, այլև նկարել և գույն է տվել իրեն սիրելի դարձած բանաստեղծությանը։ Հրաշալի է երեխայի երևակայական խաղը։ «Շատ կարևոր է, երբ մարդու զարգացման ճանապարհին նրան ուղեկցում են իմաստուն ուսուցիչներ»,-առանձնացրել է Դավիթ Առաքելյանը Կոելյոյի «Դա հնարավոր չէ» առակն ընթերցելուց հետո։
Քանի որ մեր կողքին կան իմաստուն ուսուցիչներ, կարող ենք ուսումնասիրել «Վերին գաղտնիքը» ։ Նյութը պատրաստել է Ազատ Կարապետյանը, ով հորդորում է հետաքրքրություն հաղորրդել մեր կյանքին։ Նրա համար վերին գաղտնիքը հենց այդ է։ Կարելի է ասել , որ «Տեառնընդառաջի խարույկահանդես»-ով մենք որոշ քայլերով մոտեցանք Ազատի նշած «Վերին գաղտնիքին»։
Դե ինչ, թեյախմությունը համարենք ավարտված, բայց չմոռանանք մտածել՝ ո՞րն է մեզ համար «Վերին գաղտնիքը»․․․