Հեղինակ Աշոտ Տիգրանյան
Բազմաձև գնահատման տեսակներից են.
- թվայինը` 1-10, երբեմն` ավելին.
- խոսքայինը, օրինակ` «Ես հիասթափված եմ» կամ «Քո այսօրվա աշխատանքն ապացուցեց, որ վերլուծելու կարողությունդ հմտություն դառնալու ճանապարհին է».
- հայացքայինը, օրինակ` սուր, կենտրոնացած հայացք կամ ջերմ հայացք.
- վերաբերմունքայինը, օրինակ` ձեռքով բարևելը կամ ոչ առարկայական հանձնարարություն չտալը:
Բանաձևային գնահատման (օրինակ` դասարանական առաջադրանքներ +/- տնային առաջադրանքներ +/- նախագծային գործունեություն +/- հետազոտական աշխատանք) կողմնակիցներին հաճախ թվում է, թե իրենք ընդգրկում են բոլոր անհրաժեշտ բաղկացուցիչները, բայց հենց հաճախ էլ բացակայում է առանցքային X-ը (X = արժեքային համակարգ կամ վերջինիս էութենական տարր, օրինակ` արդարություն կամ իրականության ընկալման տիրույթ):
Գնահատականն աղմկում է գնահատողի, երբեմն էլ` գնահատվողի, ինքնագնահատականի մասին: Իսկ ինչի՞ մասին է լռում սովորողի գնահատականը: Սովորողի գնահատականը լռում է իր մասին: Լուռ, բայց գործունյա է սովորողի գնահատականը տրված դասավանդողին:
1)դուք գնահատվելուց ինչ կուզենայիք, որ ուսուցիչը հաշվի առնի:
2)ինչպես է ձեզ վրա ազդում ցածր գնահատականը:
Ես կցանկանայի ,որ ուսուցիչը գնահատելուց հաշվի առնի ,թե ինչքան լավ է կատարված առաջադրանքը և ինչքան ակտիվ եմ աշխատում դասարանում:
Իմ կարծիքով գնահատականները ավելորդ են, քանի որ ինչպես հեղինակն է նշում, նրանք կարող են շատ սուբյեկտիվ լինել, կախված լինել գնահատողի տրամադրությունից, անձնական վերաբերմունքից, գնահատվողի արտահայտվելու կարողությունից:
Ես կցանկանայի, որ ուսուցիչը գնահատելուց առաջ հաշվի առնի իմ տնային, դասարանակն առաջադրանքները: Ֆլեշմոբների մասնակցությունը և դասերի ժամանակ ակտիվությունը:Ցածր գնահատականը ինձ վրա ինչ-որ ազդեցություն չի թողնում, քանի որ եթե գնահատվում եմ ցածր ապա իմ աշխատանքը ցածր գնահատականի է:
Իմ վրա վատ գնահատականը վատ չի ազդում: Ընդհակառակը, ես հասկանում եմ, որ պետք է մի անգամ էլ փորձել, որ կատարելագործվեմ: Պարոն Տիգրանյանը ամեն ինչը հաշվի է առնում: