23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ինչի՞ մասին է լռում սովորողի գնահատականը

Հեղինակ Աշոտ Տիգրանյան 

Բազմաձև գնահատման տեսակներից են.

  • թվայինը` 1-10, երբեմն` ավելին.
  • խոսքայինը, օրինակ` «Ես հիասթափված եմ» կամ «Քո այսօրվա աշխատանքն ապացուցեց, որ վերլուծելու կարողությունդ հմտություն դառնալու ճանապարհին է».
  • հայացքայինը, օրինակ` սուր, կենտրոնացած հայացք կամ ջերմ հայացք.
  • վերաբերմունքայինը, օրինակ` ձեռքով բարևելը կամ ոչ առարկայական հանձնարարություն չտալը:

Բանաձևային գնահատման (օրինակ` դասարանական առաջադրանքներ +/- տնային առաջադրանքներ +/- նախագծային գործունեություն +/- հետազոտական աշխատանք) կողմնակիցներին հաճախ թվում է, թե իրենք ընդգրկում են բոլոր անհրաժեշտ բաղկացուցիչները, բայց հենց հաճախ էլ բացակայում է առանցքային X-ը (X = արժեքային համակարգ կամ վերջինիս էութենական տարր, օրինակ` արդարություն կամ իրականության ընկալման տիրույթ):

Մեծ ուշադրությամբ կարդացի հոդվածը ոչ միայն իմ, այլ նաև ծնողնրիս համար, քանի որ նրանց էլ  էր հետաքրքիր, թե ինչ կարծիք ունի  ուսուցիչը գնահատականի վերաբերյալ։ Բոլորս միևնույն կարծիքին էինք, բոլորս համաձայն էինք այս վերլուծության հետ։ Համաձայն եմ ամեն մի խոսքի հետ, հադկապես որ մեր դպրոցում հադկապես պատմության դասաժամին գործում է հենց այս մեթոդը։ Ընդհանրապես իմ և ընկերոջս Արամի մոտ գործում է  երրորդ՝ վերաբերմունքային շփումն ու ուսումը, ինչից մենք մեզ շատ լավ ենք զգում։Պատմությունը իմ ամենասիրելի առարկան է, քանի որ այն միշտ հետաքրքիր է ինձ համար և ամեն անգամ ես փորձում եմ պատմությունից արժանանալ բարձր գնահատական իր բոլոր դրսեվորումներով։ Նույնիսկ երբ առավոտյան ուսուցիչն ինձ բարևում է ձեռքով, դա արեն մեծ գնահատական է ինձ համար։

Արդյոք գնահատականը ձեզ համար միայն թվանշան է:

Որ գնահատման բանաձևի կետի հետ եք համաձայն: