23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ձնեռային ճամբարի ավարտը


․․․ Հանկարծ հասկացա, որ նրան հարկավոր է սիրել։ Նրա աչքերը ջերմություն էին աղերսում։ Չպետք է մեր աշխարհից առանձնացնել որևէ մեկին․․․ ո՛չ մարդուն, ո՛չ էլ՝ կենդանուն․․․
Այո՛, ճամբարը կոտրում է բոլոր տեսակի սառույցները։ Տարբեր տարիքային խմբերի երեխաներ համախմբվում են միևնույն նպատակի շուրջ՝ վայելել ճամբարային օրերը՝ համատեղելով օգտակարն ու հաճելին։ Ինտելեկտուալ խաղերով ,արվեստով, երգ-պարով ողողված առօրյան ապահովում է ճամբարի դրական, հետաքրքիր ընթացքը։ Ճամբարային օրերը հագեցած էին թե՛ ճամփորդություններով, թե՛ խաղ ու արկածով, թե՛ հանդիպում-ծանոթություններով։ Երեխաներին շատ էր ոգևորել այցը Խնկո Ապոր գրադարան․մեծաթիվ գրքեր,հատուկ ընթերցասրահ։ Ճամփորդության հաջորդ կայարանը սառցադաշտն էր։ Մի լավ լիցքաթափվելուց ու մրսելուց հետո իհարկե հարկավոր էր թեյել։ Ուշագրավ էր նաև ջոկատի այցը ագարակ։ Բոլորին հուզել էին փոքրիկ Բոնիի տխուր աչքերը։ Իսկապե՛ս, բոլորին սեր և ուշադրություն է հարկավոր։ Ճամբարային դրական լիցքերով զինված՝ սկսենք ուսումնական շրջանը։
Ժաննա Հակոբյանի ջոկատ