23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Առաջին, բայց ոչ վերջին եզրափակիչը

Այսօր՝ հունվարի 24-ին, մեր ջոկատը կատարեց տարբեր աշխատանքներ: Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով: Դրանից հետո սկսեցինք պատրաստվել ինտելեկտուալ  մրցաշարի եզրափակչին: Դրանից հետո խաղացինք տարբեր ինտելեկտուալ խաղեր: Եվ վերջապես եկավ ժամանակը սկսելու հինգերորդ դասարանցիների համար կազմակերպած ինտելետուալ մրցաշարի եզրափակիչ խաղը: Բոլոր չորս թիմերն էլ շատ լավ էին պատրաստվել խաղին: Նրանք գրեթե հավասար էին ընթանում առաջ: Սակայն վերջին 10 հարցերին ,,Խիզախ արծիվներ,, թիմը կարողացավ ակտիվություն ցուցաբերել և որոշակի միավորներով գերազանցեց իր մրցակիցներին: Եվ  հենց ,,Խիզախ արծիվներ,, թիմն էլ հաղթեց: Նրանց թիմի համար մենք ունենք անակնալ: Նրանք գիտակների ակումբի աշակերտների հետ միասին պետք է ճամփորդեն: Խաղից անմիջապես հետո մենք օգտագործելով ընդմիջումը թոթափեցինք լարվածությունը, որից հետո սկսեցինք խաղալ ինտելեկտուալ խաղեր: Ահա, թե ինչ զվարճալի է անցնում մեր ճամբարային օրը:

Նյութի հեղինակ՝ Արամ Բարսեղյան