23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ԻՄ ՕՐԸ․․․

Մեր դպրոցական օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով։ Դրանից հետո մենք գնացինք գրադարան` կլոր սեղանին մասնակցելու։ Այնտեղ սովորողները պատմում էին, թե  ինչ նախագծեր են արել, ինչով է դա օգտակար, նրանք պատմում էին իրենց բլոգների մասին, թե ինչն է իրենց դուր գալիս, ինչը` ոչ, իրենց արդյո՞ք դուր է գալիս  բլոգներով աշխատել և պատասխանում էին հարցերին։ Կլոր սեղանից հետո մենք պետք է գնայինք մեկ այլ Կլոր սեղանի մասնակցելու։ Շրջեցինք բոլոր դասարաններով, բայց որքան  ես հասկացա, մենք դպրոցը շփոթել էինք։ Հետո գնացինք այնտեղ, որտեղ  պետք է գնայինք։ Այնտեղ էլ ման եկանք բոլոր դասրաններով, բայց այս անգամ էլ պարզվեց, որ ժամն էինք շփոթել։ Դրանից հետո գնացինք դպրոց։ Այդ ժամանակ մի քանի երեխա պատրաստում էին աղցան, իսկ մյուսների հետ որոշել էինք պատրաստել ադի- բուդի։ Դրանից հետո ընդմիջեցինք և գնացինք համերգը լսելու։ Ինձ ամենաշատը դուր եկավ դաշնակահարի, ջութակներ և ֆլեյտաներ նվագողների ելույթը։ Համերգից հետո գնացինք երգի։ Այսպիսով, ավարտվեց մեր դպրոցական օրը․․․

Ժ. Հակոբյանի ջոկատ

Նյութը նաև կարդացեք Մարիա Սուքոյանի բլոգում