23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային երկրորդ շաբաթվա երկրորդ օր

Ինչպես միշտ, մենք առաջին հերթին մարմարյա սրահում կատարեցինք առավոտյան պարապունք՝ երգեցինք, պարեցինք: Պարապունքից հետո ներկայացրինք Դիջիթեքի հայտերը և միաժամանակ հիշեցինք, թե ինչ լավ նյութեր ունենք: Այնուհետև մենք գնացինք Արևմտյան դպրոց և այնտեղ մեր ընկերներից շատերը լողացին, իսկ մի մասը հեքիաթներ պատմեց երեխաներին և նրանց ներկայացումը դիտեց: Օրինակ՝ ես հեքիաթներ պատմեցի երեխաներին:Այս ամենից                                                                         հետո մենք վերադարձանք դպրոց և համերգ դիտեցինք ու լսեցինք: Վերջում օրն ավարտեցինք Արևելյան  դպրոցի կլոր սեղանով:Ասեմ, որ այդ կլոր սեղանը Նոր ռադիոյի մասին էր: Ի դեպ, նշեմ, որ երեխաները շատ գեղեցիկ ներկայացրին: