22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Խնկո-Ապոր գրադարանում և ոչ միայն

Մանե Բոյախչյան, Ժ. Հակոբյանի ջոկատ

Բարև ձեզ, երեկ դեկտեմբերի տասներկուսն էր, և ես ինչպես միշտ, ուզում եմ ձեզ պատմել, թե ինչ ենք արել երեկ: Մենք  գնացել ենք Խնկո Ապոր գրադարն: Գրադարանի մասին շատ բաներ ենք իմացել: Մեզ գրադարանը շատ դուր եկավ: Այնտեղ կար, երգի բաժին, երեխաների համար հատուկ վայր, որտեղ երեխաները կարդում են, մուլտֆիլմ են դիտում, խաղում են, հա նաև այնտեղ կար, իհարկե, գրադարան: Գրադարնի պատերի վրա պատկերված էին հին դիցաբանության դրվագներ, և էլի շատ գեղեցիկ բաներ:

Մենք հետո գնացինք սառցադաշտ, այնտեղ համ շատ լավ էր, համ շատ ցուրտ էր , բայց մենք ցրտին դիմակայեցինք: Հիմա դուք կասեք, այդ ինչպե՞ս, իսկ մենք կպատասխանենք՝ մենք գնացինք պոնչիկանոց և համ պոնչիկ կերանք, համ էլ տաք թեյ խմեցինք: