Մենք կրկին աշխատում ենք «Մեծերն ու փոքրերը» նախագծով:
Այսօր մենք վերջապես հյուընկալեցինք Արևմտյան դպրոց-պարտեզի ընկեր Տաթև Աբրահամյանի ջոկատին և տեսանք, թե ում հետ պետք է աշխատենք: Սկզբում ինձ թվում էր, որ 5-րդ դասարանցիների հետ դժվար կլինի աշխատելը, որ նրանք մեզ չեն լսի, չեն ընդունի որպես սովորեցնող: Սակայն ակսօր, երբ նրանք եկան, այնքան ոգևորված էին, երբ ընկեր Մարալը ասաց, որ նրանք մեզ հետ կաշխատեն, կճանաչեն, կշփվեն, և հաջորդ ուսումնական տարում, երբ գան Միջին դպրոց, արդեն հարազատ կլինի իրենց համար, մենք էլ իրենց ընկերները կլինենք, նրանք շատ ոգևորվեցին: Ես և Վահեն այսօր հեղինակների դերակատարներին ընտրեցինք և ծանոթացրեցինք իրենց խոսքին, փորձեցինք, ուրբաթ օրը արդեն ավելի հետաքրքիր կլինի: Ես էլ եմ շատ ոգևորված, ուզում եմ, որ էլի գան 5-րդ դասարանցիները, էլի այսպիսի նախագծեր անենք, շատ հետքրքիր էր:
Օրվա վերջում մենք մասնակցեցինք նաև մեկ այլ ջոկատի հետ պարատանը: Պարեցինք, լիցքաթափվեցինք:
Նկարաշար
1 thought on “Մեծերն ու փոքրիկները”