25.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Նոր տարին վերջացավ, և ես գնացի նկուղ

Ես Տոնածառ եմ:

Ինձ վրա կախված են լիքը-լիքը խաղալիքներ:

Տակս Ձմեռ պապիկ է և լիքը-լիքը նվերներ:

Միակ լավ բանն այն է, որ ես կարող եմ նայել հեռուստացույց:

Մայրիկս կամ ուրիշ ինչ-որ մեկը կդնի իմ գլխին մի աստղ:

ԵՎ երբ  իմ զարմիկը և իմ զարմուհին կգան, նրանք կխաղան պահմտոցի, ու երբ որ մեկը բոլորին ազատի, կասեն.

-Ազատում եմ բոլորին, կարմիր աստղ գագաթին:

Նոր տարին վերջացավ, և ես գնացի նկուղ:

Դե լավ, կտեսնվենք մյուս տարի:

Նյութը՝ Գարիկ Բարխուդարյանի բլոգում: