25.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ինձ կզարդարեն տարբեր խաղալիքներով

Ես շատ կուզենամ լինել տոնածառ: Ինձ կզարդարեն տարբեր խաղալիքներով, ես կլինեմ լուսավոր և շատ գեղեցիկ: Երբ լինում ես տոնածառ, դու մասնակցում ես աշխարհի ամենալավ տոներից մեկին՝ Սուրբ ծննդյանը: Ամեն երեխա ուզում է տեսնել Ձմեռ պապուն:Տոնածառ լինելով՝ ես կկարողանամ տեսնել Ձմեռ պապիկին:Միայն լավ կողմեր չէ, որ ունի տոնածառ լինելը, այլ նաև՝ վատ: Չէ՞ որ տոնածառերը առաջին հերթին լինում են եղևնի, իսկ եղևնիներին կտրում են:Տոնածառ լինելը շատ հետաքրքիր է՝ դու հասկանում ես, թե ուրիշները ինչպես են զարդարում տոնածառերը, որոնք են իրենց սիրելի գույները:Տոնածառ լինելը շատ լավ բան է:

Նյութի աղբյուրը՝ Անի Արղությանի բլոգ: