23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ներողություն

Ներողություն բառր պետք չէ մշտապես օգտագործել քանի , որ ես գտնում եմ , որ ներողություն բառը  շատ թանկ բառ է և պետք է  այն  օգտագործել ամենաանհրաժեշտ դեպքերում :Ներողությունը շատ խորիմաստ բառ է:Ներողություն բառի մեջ կա թաքնված իմաստ,  ներողություն ասել  ամեն մարդ չի կարողանում արտասանել, որովհետև  չի կարողանում այդ ուժը գտնել իր մեջ և  ուժ գտնելուց հետո էլ, պետք է բառն  ասել արժանապատվորեն: Մարդիկ կան , որոնք չեն կարողանում ընդունել իրենց սեփական սխալներն  և թաքցնում  են, իսկ  ուժեղ մարդիկ անկեղծորեն ընդունում են իրենց սխալները:Ուժեղ մարդիկ եթե զգում են իրենց սխալն ասում են ներողություն և կարողանում են  իրենց սխալը շտկել: Իհարկե շատ լավ կլինի եթե երբեք սխալներ չանես և ոչ մեկին ներողություն չհայտնես , բայց անգամ անելիս եղիր արժանապատիվ ու ասա ներողություն :Ներողություն ասելիս նախ և առաջ պետք է հոգում ընդունել ու հասկանալ բառի ուժը:Ես այդ բառը այդքան էլ չեմ օգտագործում քանի , որ ես չեմ նեղացնում իմ ընկերուհիներին :