24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ծնողներիս նվիրում եմ գոհությունս…

Ծնողներիս նվիրում եմ գոհությունս…

Ծնողներին նվիրել գոհություն, նշանակում է միշտ գոհ լինել ծնողներիցդ և նրանց արած գործերից: Երեխաներ կան ովքեր միշտ դժգոհ են, անգամ այն ժամանակ երբ իր ծնողներն անում են իր ուզածը: Ծնողները պաստրաստ են անել նաև անհնարինը, միայն թե իրենց երեխայի ցանկությամբ լինի, բայց երեխան էլ պետք է գոհ լինի դրա համար: Դժգոհ մարդու հետ անհնար է ապրել, որովեհտև ինչ էլ որ դու անես նրա համար, մեկ է նա մի բան կգտնի դժգոհելու: Երբ իմ ծնողները ինձ նվիրում են ինչ որ մի բան, ես էլ, ի պատասախան նվիրում եմ նրանց գոհույթունս: Ես այդպիսի դեպք չեմ հիշում, որ իմ ծնողներից դժգոհ լինեմ և գոհությամբ չպատասխանեմ: Մարդ պետք է միշտ գոհ լինի, որ իր կողքինին հաճելի լինի շփվել իր հետ: