24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ծնողներիս նվիրում եմ գոհությունս

Ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որ ինձ լույս աշխարհ են բերել: Նրանք խնամել են ինձ, տվել են իրենց սերը և գուրգուրանքը: Սովորացրել են, թե ինչպես պետք է ապրել: Նրանք իրենց օրինակով ցույց են տվել  ինձ, թե որն է լավը, որը՝ վատը: Իմ ծնողներից ես սովորել եմ բարի լինել, հանդուրժող ու ներել կարողացող: Ես նույնպիսի ծնող կլինեմ իմ երեխաների համար: