22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անգլերենի ընտրության խումբը օգնում է գրադարանին

20161115_113305

Ո՞վ ավելի լավ գլուխ կհանի անգլերեն գրքերից, եթե ոչ անգլերենի ընտրության խմբի սովորողները:

 Հենց այսպես մտածելով էլ արձագանքեցինք տիկին Մարիի խնդրանքին և մի ամբողջ դաս անցկացրեցինք ընթերցասրահում՝ դասավորելով ագլերեն լեզվով տարբեր գրքեր: Այդ ցանկում կային և՛ գեղարվեստական, և՛ուսումնական, և՛ մեթոդական ձեռնարկներ: Ուսումնասիրելով վերնագրերը, աչքի անցկացնելով բովանդակությունը դասավորում էինք գրքերը համապատասխան պահարաններուն: Պարզեցինք, որ գրադարանում շատ պատկերազարդ և մանկական գրականություն կա, որը կարող է հետաքրքրել փոքրերին: Իսկ մեզանից յուրաքանչյուրը, դասավորելու ընթացքում, իր համար մի գիրք առանձնացրեց՝ ընթերցելու համար:

Մեր աշխատանքի միակ թերությունը աղմուկն էր, սակայն դա էլ աշխատանքային եռուզեռի արդյունք էր:

Միջին դպրոցի անգլերենի ընտրությամբ խումբ

20161115_113141 20161115_113208 20161115_113212  20161115_113235 20161115_113249                                                          20161115_113148