24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պատրաստում ենք արցախյան քաղցրավենիք Մանեի տատիկի հետ

Այս շաբաթ ազգագրական ստուգատեսի շրջանակում վեցերորդցի ճամբարական Մանե Օհանջանյանի տատիկի՝ սեբաստացի Էվելինա Սանդրյանի  հետ պատրաստեցինք արցախյան քաղցրավենիք: Տիկին Էվելինան արցախյան բարբառով ներկայացրեց քաղցրավենիքի պատրաստման ընթացքը: Հետո ճամբարականներն անցան գործի՝ ձևելով քաղցրավենիքը տարբեր եղանակներով: