22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Շախմատի առաջնություն Միջին դպրոցում

Կրթահամալիրում ձմեռային ճամբարի ուրախ և հետաքրքիր օրերն են։ Հունվարի 18-ին մեր ջոկատի տղաների՝ Արեն Վարդանյանի և Գուրգեն Շիրինյանի նախաձեռնությամբ Միջին դպրոցի երկրորդ հարկի տարածքում կազմակերպվեց շախմատի առաջնություն։ Ջոկատի սովորողները մեծ ոգևորվածությամբ էին պատրաստվում առաջնության կազմակերպմանը։ Ճամբարային առաջին շաբաթվա օրերի երկրորդ կեսը նվիրված էին շախմատին: Մինչ առաջնությունը ճամբարականները նախ ջոկատում կազմակերպեցին շախմատային մրցաշար, որից հետո միտք առաջացավ նույնը կազմակերպել ավելի մածամասշտաբ տարբերակով։ Առաջնությանը մասնակցում էին Միջին դպրոցի ջոկատ

ների` լավագույն շախմատ խաղացողները։ Բոլորը ոգևորված էին։ Վաղը տեղի կունենա առաջնության շարունակությունը, որտեղ կհանդիպեն այսօրվա հաղթողները։