Օրը ուրբաթ էր:Մենք ջոկատով առաջին ժամն անցկացրեցինք գրադարանում:Այնտեղ ուսումնասիրեցինք Ամազոն ընկերության կողմից պատրաստված էլեկտրոնային ընթերցիչները, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրել շատ գրքեր։ Իմացանք դրանց օգտագործման ձևը և այլ լրացուցիչ տեղեկություններ:
Պատմեմ, թե ինչ իմացա: Իմացա, որ սարքն ունի 8 գեգաբայթ հիշողություն ,նաև թե ինչով է տարբերվում հեռախոսից: Օրինակ՝ այս սարքի էկրանը պատրաստված է այնպես, որ չվնասի մարդու աչքերը ՝ ի տարբերություն հեռախոսի:
Երկրորդ ժամը տեխնոլոգիա էր, որտեղ մենք վիկտորինա կազմակերպեցինք: Տեխնոլոգիայի ուսուցչի թեման առողջագիտությունն էր եւ մեր վիկտորինան վերաբերում էր հենց դրան:
Օրվա ընթացքում նաև խաղեր խաղացինք։ Պարեցինք:
Վերջին ժամը բարբառներ ուսումնասիրեցինք և մրցույթ կազմակերպեցինք , որի ժամանակ Գյումրվա բարբառը պետք է փոխարինեինք Երևանյանի եւ հակառակը:
Ընդհանուր պարապմունքից հետո գնացինք գրադարան, որտեղ Գուրգեն Աբրահամյանը ներկայացրեց Էլեկտրոնային ընթերցիչը՝ առավելությունները, թերությունները, օգտագործման ձևերը։
Հետաքրքիր է․․․
Հարթակում ծնողն է` «Համեղ խոհանոց»
Այցելություն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ
Ղափամայի ծես