22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ձմեռային ճամբարի երկրորդ օրը

Միջին դպրոցում մեկնարկել է ձմեռային ստուգատեսային ճամբարը։ Քսանից ավել ջոկատները ձևավորվել են սովորողների ընտրությամբ։ Իրականացվող նախագծերը բազմաբնույթ են՝ ճամփորդական, արտադրական, տեխնոլոգիական, ստուգատեսային՝ բնագիտատեխնիկական, մարզական, ազգագրական, Դիջիթեք։

Օրը լուսաբանում են սովորողները․

Օրվա ընթացքում հասցրել ենք նաև խաղեր խաղալ։ Երրորդ դասաժամին բարձրացանք Քոլեջ։ Կինո-ֆոտո բաժնի աղջիկների հետ խոսեցինք ,,քաղաքային լուսանկար,, հասկացության մասին, մեկնաբանեցինք լուսանկարները։

Ավելին՝ Մարի Աղայանի բլոգում։ 

Քննարկեցինք մեր օրվա անելիքները և սկսեցինք աշխատել ,,Մատների թատրոն,, նախագծի վրա։ Բաժանվեցինք խմբերի և ընտրեցինք մեր ստեղծագործությունները, որ բեմադրենք։

Հետո գնացինք խեցեգործության։ Մի մասը աշխատեց ,,Բառքամոցի,, մրցույթ-առաջնության մրցանակների պատրաստմամբ, մյուս մասը ,,Մատների թատրոն,, նախագծի կերպարների վրա։

Ավելին՝ Հայկ Աղլամազյանի բլոգում։