22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մանկավարժական ճամբարի երկրորդ շաբաթվա մեկնարկ

Այսպիսով՝ կրթահամալիրում մեկնարկել է մանկավարժական ճամբարի երկրորդ շաբաթը։ Մանկավարժական խորհուրդը, ինչպես նաև դպրոցի սովորողները, այս շաբաթ նույնպես զբաղված են լինելու տարաբնույթ գործունեությամբ՝ կլոր սեղաններ, ճամփորդություններ, փորձի փոխանակում, պարտիզպուրակային աշխատանքներ, ակումբային գործունեությամբ։

Մեր օրը սկսվեց Միջին դպրոցի ուսուցչական կազմի ժողովով՝ այս շաբաթվա գործերի քննարկմամբ։ Ողջ շաբաթվա ընթացքում մանկավարժական խորհուրդը պետք է ներկայացնի իր գործունեությունը, հաջողված նախագծերը, ապագայի պլանները։ Լուսինե Բուշը հանձնարարել է, թե ով որ դպրոց է գնալու, ներկայացնելու վերոնշյալը, և ով կմնա դպրոցում՝ ներկայացնելու արվածը:

Ժամը 11-12 տեղի ունեցավ մանկավարժական խորհրդի ստացված նախագծերի ներկայացումը։

Ավելի մանրամասն ներկայացվում է ֆոտոքրոնիկոն։
Ընդմիջումից հետո սկսվեց ընդհանուր պարապմունքը Մարմարյա սրահոըմ՝ երգով, պարով, արտասանմամբ։
Ընդհանուր պարապմունքից հետո տեղի ունեցավ փոքրաքանակ խմբերով հավաք- քննարկում, անելիքների ներկայացում։