24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային անցուդարձ

Ամառային ճամբարի օրերը ,,Մխիթար Սեբաստացի ,, կրթահամալիրում տարբերվող են և գունեղ: Ներկայացնեմ երկրորդ և երրորդ օրերը  համառոտ, ինչպես նաև ֆոտոշարը։

Երկրորդ օրը ջոկատը որոշեց ներկայացնել տարբեր, մեկը մյուսից համեղ ուտեստներ՝ իտալական պիզզա, համբուրգեր, աջարական խաչապուրի։ Խոհանոցում եռում էր  գործը, համեղ հոտերը և պայծառ գույները ամենուր էին։ ԵՎ այսպես խոհանոցային ուսուցմամբ մի լավ օր ունեցանք։ Շեշտեմ, որ խոհանոցում բացարձակ պատրաստում էին սովորողները։

Երրորդ օրը համընկավ հունիսի 1` Երերխաների պաշտպանության օրվա հետ։ Օրը մենք անցկացրեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակի այգու տարածքում՝ երգով, խաղով, հավես տրամադրությամբ։