22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Մաթեմատիկա» ամսագիր #67. Մաթեմատիկական ֆլեշմոբի առկա կազմակերպում, տեղեկույթ

Ձմեռային ճամբարը հարմար առիթ է, որ մաթեմատիկական ֆլեշմոբի ակտիվ մասնակիցները, ոչ ստանդարտ խնդիրներով հետաքրքրվող սովորողները հանդիպեն ֆիզիկական միջավայրում, իրար տեսնեն,  ծանոթանան, շփվեն, ընկերանան:  Խնդիրները կտրվեն քառաստիճան մակարդակով, լուծելու համար  սովորողները նախապես հայտագրվել են:  Բոլոր սովորողները պետք է ներկայանան իրենց անհատական, լիցքավորված համակարգիչներով: Ավելի մանրամասն տես ամսագրի 67-րդ համարում: