24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային պատմություն

Անի Հարությունյանը Միջին դպրոցի «Մուտքի» ճամբարական է: Փոխադրվում է 8-րդ դասարան, սովորել է 176 դպրոցում: Անին պատմում է իր առաջին տպավորությունների մասին:

Այսօր ինձ համար տպավորիչ ու հուզիչ օր էր. այցելեցինք նոր ուսումնական հաստատություն։ Օրս հաճելի սկսեց, երբ տեսա իմ նոր կազմակերպչին՝ ընկեր Գոհարին: Նա երիտասարդ է, հաճելի ու գեղեցիկ:
Առաջին հերթին այցելեցինք պարուսուցման դասին: Ուսուցչուհու հետ սովորեցինք ժողովրդական երկու պար: Հաճելի ու ժամանակ անցկացրեցինք այսօր:
Պարի դասից հետո գնացինք ընթերցանության ժամին: Այնտեղ՝ գրադարանում, ընտրեցինք գրքեր ու կարդացինք: Ինձ շատ հաճելի էր այդպիսի միջավայրում կարդալ: Ժամանակն անցավ շատ արագ ու եկավ աստղացուցարանի ժամը՝ ընկեր Էմանուելի հետ: Սկզբում նա պատասխանեց մեր հարցերին, իսկ հետո սկսվեց , իմ կարծիքով, ամենահետաքրքիր մասը. մենք դիտեցինք երկու ֆիլմ տիեզերքի, Երկիր մոլորակի, լուսնի մասին: Իմացանք լիքը նոր ու հետաքրքիր բաներ տիեզերքի մասին, ինչը դեռ չգիտեինք:
Այս հրաշալի օրվա վերջում կիսվեցինք մեր տպավորություններով:
Այսօր մենք ծանոթացանք շատ լավ երեխաների հետ, ձեռք բերեցինք նոր ծանոթություններ ու ընկերներ, ծանոթացանք նաև որոշ ուսուցիչների հետ, ընդհանրապես, անցկացրինք հաճելի ու անմոռոնալի օր:Ես մեծ հաճույքով նորից կվերադառնամ ու մեծ հաճույքով կսովորեմ այստեղ: