22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ամառային ճամբար․ օր 2

Ամառային ճամբարի երկրորդ օրն ունեցանք համալրում․ չորս սովորող միացավ մեր խմբին։ Գայանեն միացել է ՌԴ Կեմերովո քաղաքից։ Փորձում է ընտելանալ իր հասակակիցների կենսակերպին ու նիստուկացին։ Խումբը սկսում է ավելի հանդուրժող ու ներառող դառնալ։ Օրվա վերջում Գայանեն խոստովանեց, որ այսօր սովորեց՝ պետք է ընկերներ ձեռք բերել։ Կարինեն առաջին անգամ կրակեց և կպավ հենց 10-ին։ Ուրախությունից տեղը չէր գտնում։ Ֆուտբոլիստ Հակոբը, որ գիրք կարդալ չէր սիրում, երեսուն րոպե կարդաց ֆուտբոլիստների ու նրանց կատարած հնարքների մասին։

Ջերմ հրաժեշտ տվեցինք իրար և կհանդիպենք հաջորդ օրը։