Այսօրվա օրը լի էր մարզական տարբեր խաղերով, միջոցառումներով։
Առավոտյան պարապմունքից հետո հավաքվեցինք լսարանում։
Աշխատեցինք ինտերակտիվ խաղերի ստեղծման վրա՝ կատարեցինք թարգմանությունները, հավաքեցինք փաստաթղթերը։ Մեզ մնացել է միայն օնլայն հարթակում համապատասխան ձևաչափի ընտրությունը, տեղադրումը և մեր խաղերը պատրաստ կլինեն։
Պայմանավորվեցինք, որ երեքշաբթի օրվանից աշխատելու ենք մեր բլոգների վրա՝ համապատասխանեցնելով դրանք բլոգներին ներկայացվող պահանջներին։
Ժամը 10։30-ից տղաների ֆուտբոլի առաջնությունն էր․ մեր ջոկատի բոլոր տղաները մասնակցում էին։ Ջոկատի մի մասը գնաց մարզադաշտ՝ առաջնությունը նայելու, մյուսները անվաչմուշկ էին քշում։
Ֆուտբոլից հետո գնացինք պարելու։ Հետո մի քիչ հանգստացանք՝ տարբեր խաղեր խաղալով։
Մեծ դասամիջոցից հետո մարզական պարապմունքների էինք։
Հետաքրքիր է․․․
Արատեսում
Եթերում «Սարալանջ» ռադիոն է` Արատեսից
Միջին դպրոցը Վաղաշենում