22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պոլսահայ ընկերների հետ՝ մեր հայրենիքի բացահայտման հետքերով

Ճամփորդելն անծանոթ մարդկանց հետ ամենալավ առիթն է ծանոթանալու , բացահայտելու անհատին: Պոլսահայ մեր հյուրերը, երկօրյա ճամփորդությունից արդեն դարձան ընկերներ՝թե մեծ , թե փոքր, կամ ինչպես իրենք կասեին` մենձ ու պստիկ: Հետաքրիր , խաղաղ մարդկային տեսակ` նպատակներով լեցուն, գործուն, բանիմաց, տվող ու վերցնող ու միշտ շնորհակալ: