22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային երկրորդ օրը Միջին դպրոցում

Օրն սկսվեց ոսկեհատցիների, վայոցձորցիների հետ ընդհանուր պարապմունքով․ միասնական ընթերցանություն, պարերգ, շարական, հայտարարություններ։

9.30-ից մասնախմբերն անցան աշխատանքային իրենց օրակարգերին։ Հայոց լեզվի և գրականության խումբը Մարիետ Սիմոնյանի համակարգմամբ աշխատում էր մայրենիի առարկայական ծրագրի մշակման և լրացման վրա։

«Մուտք» ճամբարով կրթահամալիր դիմած սովորողները յուրացնում էին մեդիակարողություններ։ Օրվա ընթացքում կատարեցին նաև պուրակային, տեխնոլոգիական աշխատանքներ, մարզական ժամ անցկացրին։

Ուսուցիչների մի մեծ խումբ մասնակցեց նկուղը՝ ուսումնական մառան, տարածքի բարեկարգման աշխատանքներին։

Ընդմիջումից հետո Նվարդ Սարգսյանի նախաձեռնած պարապմունքն էր՝ բլոգը ներկայացված պահանջներին համապատասխանեցնող ծրագրով։

Մի խումբ ուսուցիչներ էլ զբաղված էին անհատական նախագծերով։

Ուսումնական ագարակ նախագծի այսօրվա հերթապահներն իրականացրին այսօրվա համար նախատեսված մաքրման աշխատանքներ։