30.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Այլընտրանքային պատմություն. Բաբելոն

Բաբելոն

Միջագետքի քաղաք-պետություն Բաբելոնի վերելքը սկսվել է Ք. ա. 1900թ.:Համմուրաբի Մեծը հզորացրեց պետությունը Ք. ա. 1700-ականներին: Բաբելոնը փլուզվեց Ք. ա. 1595., բայց կրկին հզորացավ 1000 տարի անց՝ Նաբուգոդոնոսոր թագավորի օրոք: Ք. ա. 539թ. Բաբելոնը նվաճեցին պարսիկները: Մ. թ. ա. IV դ. վերջին Սելևկոս թագավորը Բաբելոնի բնակչության զգալի մասին տեղափոխել է նորակերտ մայրաքաղաք Սելևկիա, որից հետո Բաբելոնը անշքացել է, աստիճանաբար անհետացել պատմաբեմից։ Սասանյան Իրանի տիրապետության ժամանակ Բաբելոնը եղել է ավերակ և մոռացված։ Մինչև XIX դ. պեղումները Բաբելոնի ավերակները երևում էին հիմնականում 4 խոշոր բլուրների վրա, որոնցից հյուսիսայինը կոչվում է Բաբիլ կամ Մուջելիբա (ենթադրվում է, որ այստեղ են գտնվել կախովի այգիները), կենտրոնականը՝ Քասըր (այստեղ է գտնվել Նաբուգոդոնոսոր II-ի պալատը), մյուս երկուսը՝ Ամրան-իբն-Ալի և Ջումջումա։Նաբուգոդոնը Բաբելոնը դարձրեց աշխարհի ամենահարուստ քաղաքներից մեկը: Գլխավոր մուտքը՝ Իշտարի դարպաս, ծածկված էր կապույտ հախճասալերով: Նաբուգոդոնոսորը  Պարսկաստանից բերեց բույսեր և ծառեր՝ հայտնի կախովի այգիների համար, որոնք Հին Աշխարհի յոթ հրաշալիքներից էին: Նաև ասեմ, որ Բաբելոնյան բանակը լավ վարժված էր և ուներ լավ առաջնորդներ:Ե՛վ Համմուրաբի Մեծը, և՛ Նաբուգոսոնոսորը կռիվներ էին մղում հարևան երկրների դեմ: Փորձառու նետաձիգների օգնությամբ Նաբուգոսոնոսորը նվաճել է մի քանի երկիր՝ Փյունիկիան, Սիրիան, Հուդան և Ասորեստանը:Համմուրաբին իր ժողովրդի համար ստեղծեց 282  օրենք: Դրանից մեծ մասը լավ օրենքներ էին, որոնք թույլերին պաշտպանում էին ուժեղներից: Այդ օրեքները ներառում էին ամեն ինչ՝ վճարման ճիշտ չափից մինչև առևտրային կանոններ:Բաբելոնացիները նաև շատ աստվածների: Իշտարը՝ մայր աստվածուհին, և Մարդուկը՝ վիշապ աստվածներին էին: Մի առասպելի համաձայն՝ հերոս Գիլգամեշի գոռոզությունը բարկացրել է աստվածներին, և նրան ոչնչացնելու համար ուղարկել են երկնային ցուլին, սակայն Գիլգամեշը ողջ է մնացել: Նաև Բաբելոնացիները հավատում էին, որ թևաավոր աստվածները կամ ջիները պատշպանել են թագավորական պալատները չար ոգիներից և հիվանդություններից: Այս ջինը բռնել է դույլ և սոճու կոն, որոնք մաքրության խորհրդանիշներ էին: Նշեմ, որ մոտ 4000 տարի առաջ Բաբելոնում մարդկանց մեծն մասն ապրում էր հասարակ տներում: Սակայն հարուստները կառուցում էին ընդարձակ տներ՝ հարթ տանիքներով և փայտե պատշգամբներով, ներքին բակերով: Նրանք ապրում էին հարմարավետ կյանքով: Բազմաթիվ ծառաներ էին սպասարկում նրանց: Որոշ Բաբելոնացիներ հավանաբար ընտելացրել են կատուներ և շներ, իսկ հարուստները պահում էին ավելի Էկզոտիկ կենդանիներ: Առաջին գազանանոցները պատկանում էին ունևոր մարդկանց, ովքեր միմիյանց նվիրում էին վայրի կենդանիներ, օրինակ՝ առյուծներ և ընձառյուծներ: Նաև տարածաշրջանի վաղ ժամանակների ժողովուրդների նման բաբելոնացիները նույնպես օգտագործում էին սեպագիր, որը պահպանվել է կավե սալիկների վրա: Բաբելոնացի մաթեմաթիկոսները մշակեցին հաշվարկման համակարգ, որը հիմնված էր 60 թվի վրա: Սա բավականին օգտակար էր, քանի որ 60 թվի վրա: Սա բավականին օգտակար էր, քանի որ 60 թիվը բաժանվում է շատ տարբեր ձևերով: Այժմ էլ մենք օգտագործում ենք այս համակարգը ժամանակը գրանցելիս (շրջանն ունի 60×6 աստիճան): Բաբելոնացիները նաև հիանալի աստղագետներ էին: Ի դեպ, առասպելի համաձայն՝ բաբելոնյան հերոս և արքա Գիլգամեշը գիտեր հավերժական կյանքի գաղտնիքը, որը ծովի տակ գտնվող բույս էր: Նա սուզվլ է և պոկել է այդ բույսը, սակայն վերադարձին քնով է ընկել: Մի օձ կերել է բույսը, և Գիլգամեշը կորցրել է հավիտյան ապրելու հնարավորությունը:

 

Օտարալեզու հղումներ՝

Древняя Вавилония – царство юга Месопотамии

Babylon

Հայալեզու հղումներ՝

Բաբելոնի Թագավորություն

Բաբելոն

Բաբելոն