23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Համագործակցություն սովորող- սովորեցնող նախագծի շրջանակներում Արևմտյան դպրոցի Թարգմանիչներ ջոկատի հետ

Այսօր սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում 6-5 դասարանի ճամբարականները համագործակցեցին Արևմտյան դպրոցի սովորողների ջոկատի հետ: Երեխաները ընկ Դիանայի հետ այցելեցին միջին դպրոցի բնագիտության կաբինետ, որտեղ 6-5 դասարանի սովորողները պատմեցին իրենց կողմից Բնագիտական դիջիթեքին ներկայացվող նախագծերը: Նաև անցկացրեցինք ծանոթացման սեմինար, որի ժամանակ ներկայացվեցին Դպրոցը շուրջտարյա բնագիտական լաբորատորիա անվանակարգին վերաբերվող նախագծերի օրինակները: