23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մի ստամբուլյան ճամփորդություն

Ես յոթ օրով պետք է մեկնեի Թուրքիա՝ Ստամբուլ։ Չնայած դեռ արևը դուրս չէր եկել, և ես շատ քիչ էի քնել, միևնույնն է` իմ տրամադրությունը շատ բարձր էր։ Երբ արդեն դպրոցի մոտ էինք, ես մոտեցա ընկերներիս։ Երկար խոսեցինք, թե կարճ, ինքս էլ չեմ հիշում, բայց ավտոբուսը տեսնելուց հետո բոլորի զարմացած դեմքերը դեռ երկար չեմ մոռանա։ Ավտոբուսը իսկապես մեծ էր, անվտանգությունն էլ` ապահովված։