22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մանկավարժական նորարարության բաց ճամբարի հինգշաբթին

Հինգշաբթին սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որի ընթացքում վերհիշեցինք <<Լուտկի>>, <<Տալտալա>> պարերը։
Օրը նշանավորվեց բոլորիս սիրելի մանկավարժ, լավ մարդ, օգնող գործընկեր տիկին Մարիետի ծննդյամբ, որը նշեցինք ծիսական պասուց տոլմայի համտեսմամբ, որ պատրաստել էին սովորողները։
Արդեն 12։30 սկսվեց մասնագիտական-նախագծային-առարկայական խմբերով  աշխատանքը։ Աշխատանքը յուրաքանչյուր խմբում տարբեր էր՝ կախված առարկայից։

Մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունքին տիար Բլեյանն անդրադարձավ ուսումնական առաջին շրջանի ամփոփմանը, Կրթահամալիրի դասավանդողի ուսումնական գործունեությանը՝ ուսումնական առաջին շրջանում և պատրաստվածությանը ուսումնական երկրորդ շրջանին։