22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Նախակաղանդայի օրեր Ստամբուլում

Դեկտեմբերի 8-ից ուղիղ մի շաբաթ մենք եղել ենք Ստամբուլում։ Ճանապարհը շատ երկար ու հոգնեցնող էր՝ 28 ժամ։ Երբ հասանք տեղ մեզ դիմավորեցին այն մարդիկ, ում տանը մենք այս մեկ շաբաթը պետք է մնայինք։ Ես մնում էի տիկին Թալինի, պարոն Րաֆֆիի, Լորիի և Այքի տանը։ Նրանք շատ հյուրընկալ ընտանիք էին, կրթված մարդիկ, որոնք ինձ շատ դուր եկան։ Երբ արդեն նրանց տանն էի, ես մի քիչ հուզվում էի, կարոտում ծնողներիս, բայց երկու օր անց ամեն ինչ լավ էր։ Նրանք ամեն ինչ անում էին, որ ես ինձ լավ զգայի ու լավ տպավորություններով գնամ Հայաստան։