23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Դեկտեմբերյան արտասովոր դասեր “Սովորող-սովորեցնող” նախագիծ

Դեկտեմբերի 5-ին և 7-ին մեր եռյակը` Մարկ Միկաիլ, Հայկ Մկրտչյան ու Արմեն Մալյանց, աշխատել է 6.2 դասարանի սովորողների հետ: Մենք նրանց սովորեցրել ենք Ասորեստանի, Բաբելոնի ու Աքեմենյան Իրանի մասին։

Մեր տպավորությունների մասին համառոտ։

Դեռ դասը չսկսած, կարծում էինք, որ շատ կարգապահ դասարանի հետ ենք դաս անելու։ Սկզբում այդպես չէր, սակայն դասի միջնահատվածում ամեն ինչ մեր պատկերացրածով եղավ։ Երեխաները շատ կարգապահ ու խելացի էին։ Երբ սկսեցինք դասը բացատրել, նկատեցինք, որ դասարանը շատ լավ դասարան է։ Հատկապես Տիգրանն ու Հայկն էին լավ սովորողներ։

Մենք ուսուցչի դերի մեջ։ Շատ արտասովոր էր։ Երկրորդ դասաժամին մենք մոտենում էինք երեխաներին և ստուգում իրենց պատասխանները ուղղելով սխալներն ու բացթողումները։ Զգում էինք, որ նրանց մի մասն ունի սովորելու ձգտում։

Մենք տպավորված ենք և պատրաստվում ենք շարունակել «Սովորող-սովորեցնող» նախագիծը 6.2 դասարանի աշակերտների հետ, եթե նրանք ցանկանան։

Միայն 6-րդ դասարանցիները նոր բան չսովորեցին, մենք էլ նոր բաներ սովորեցինք։ Ավելացրեցինք մեր գիտելիքները Ասորեստանի, Բաբելոնի ու Աքեմենյան Իրանի մասին և սովորեցնելու փորձ ձեռք բերեցինք։ Նաև ամրապնդեցինք կապը, հին ընկերությունները և ստեղծեցինք նորերը փոքրերի հետ։

։