22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արհեստական երջանկություն

Չի կարելի մարդկանց ներարկել միևնույն երջանկությունը: Աշխարհում կա 7 միլիարդ մարդ: Ոչ բոլորի երջանկությունն է դա: Մարդկանց մի խմբի համար դա կարող է լինել երջանկություն, բայց ոչ բոլորի: Մարդիկ տարբեր են և երջնկությունը ընկալում են շատ տարբեր: Մեկը կարող է ասել, որ դա իր ճակատագիրն է և ճակատագրով ընտրված երջանկությունը: Բայց կան նրանք, ովքեր իրենք ուզում գրել իրենց ճակատագիրը: Ճակատագիր…Ոչ ոք չի կարող պարտադրել քեզ ապրել այն ճակատագրով, որը ինքն է քեզ տվել: Պետք է կարողանալ լինել ուժեղ: Հակառակվել և ազատ գրել քո կյանքի և երջանկության գիրքը: Իսկական երջանկությունը կյանքում լինում է մեկ անգամ և դա դու պետք է գտնես, ոչ թե ուրիշը: