23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Եթե չլինեն մարդիկ

Չլինեն նրանք, ովքեր օգնում են քեզ: Ովքեր հոգ են տանում և անհանգստանում քեզ համար: Չլինեն նրանք, ովքեր քեզ ջերմություն են տալիս: Օգնում տաքանալ: Օգնում դիմանալ այդ թախիծին: Այն թախիծը, որը գրկում է քեզ ու բաց չի թողնում: Սևացնում է քո աշխարհը: Այն աշխարհը…Այն սերը, որն այնտեղ էր…Սևացնում է ու բան չի թողնում…Կարծես ագահի պես կլանի քո ուժերը…Քո ուրախությունը…Այն միակ լույսը, որը կա քո մեջ…Որը վերջին ուժերով թաքցնում ես քո մեջ…Որ չհասնի սևը դրան…Երբ ազատվում ես դրանից, նա իսկույն ետ է գալիս…Գալիս է նա, ում համար փայփայում էիր ու ավելի ցավեցնում…Այդ ժամանակ հետ է գալիս…Գալիս է տանելու այդ լույսը…Գալիս է ուժեղացած, և արդեն չես կարողանում դիմադրել, փայփայել…