Դպրոց գնացի դատարկ և ասնիմաստ մտքերով, տրամադրությամբ: Եվ վերադարձա տուն վառ, գունազարդ, հետաքրքիր ապրումներով լի: Մենք այսօր գնացինք Գեղարդ: Գեղեցիկ աշուն էր: Քաղաքում աշունը այդքան գեղեցիկ չէր թվում, որքան Գեղարդում: Երբեք չէի պատկերացնի, որ աշունը կարող է այսքան հրապուրիչ, գեղեցիկ, գունազարդ թվալ: Ես կարծես հայտնվել էի մի հեքիաթում, որ թվում էր երբեք չի ավարտվի: Ես կողքիս ուրիշ ոչինչ չէի նկատում, միայն աշուն ու էլի աշուն….. Ցանկանում էի ժամերով ուղղակի նստել և հիանալ աշունով: Կյանքս լցվեց նոր գույներով: Գեղարդում՝ լսելով հոգևոր երաժշտություն իմ մեջ արթնացավ մի այլ վերաբերմունք դեպի բնություն: Ավտոբուսից նայում էի անձրևի կաթիլներին, որոնք հոսում էին իմ պատուհանի վրայով և կորում անհետանում անհայտության մեջ: Կարծես ես այդ անձրևի կաթիլներից մեկը լինեի՝ ով գլորվում և կորում էր անհայտության մեջ: Մի պահ ես կտրվեցի աշխարհից և հայտնվեցի այնպիսի մի հեքիաթում ինչպիսին աշունն էր: Այնուհետև մենք շարժվեցինք դեպի Ջրվեժի արգելոց: Այնտեղ աշունն ավելի զարմանալի, հիասքանչ էր: Քամին ամեն բան ավելի ու ավելի էր գեղեցկացնում: Քամու ներքո տերևները պարում էին ու պարում, իրենց գունավոր՝ դեղին, կարմիր, կանաչ, ոսկեգույն շորերը հագած: Կարծես քամին և տերևները միասին խաղ էին խաղում: Գեղարդը մնաց իմ հուշերում, որպես ժայռոտ զարդաքանդակ՝ աշնանային գունագեղ պատկերի մեջ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հետաքրքիր է․․․
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия
“The 7 Best Different Roulette Games Strategies 2024 Professional Guid