23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Եռօրյա վրանային ճամբար Արատեսի դպրական կենտրոնում

Այս տարվա առաջին հայրենագիտական ճամփորդությունս սկսվեց ութերորդ դասարանցիների հետ: Իմ առաջին ճամփորդությունը դեպի Վայոց Ձոր էր`  Արատես դպրության կենտրոնով: Ճանապարհ գնալիս ոչ միայն վայրն ես բացահայտում, այլ նաև նրանց, ում հետ ճամփա ես ընկնում: Օրը պայծառ աշնանային էր, մթնոլորտը ջերմ սեբաստիական` մաքուր էներգիայով լեցուն…