22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մանկավարժական ճամբար․ երկրորդ օր

Մանկավարժական ճամբարի երկրորդ օրն սկսվեց Մարմարյա սրահում՝ առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Միջին և Ավագ դպրոցների դասավանդողները վերհիշեցին նախորդ օրվա սովորած պարերը, երգեցին խնջույքի երգերից մի քանիսը։

Ընդհանուր պարապմունքից հետո սովորող ճամբարականները բարձրացան ջերմոց, բաժանվեցին խմբերի և անցան աշխատանքի․ մի մասը ջրեց դպրոցի բույսերը, մյուս մասը տեխնոլոգիայի ուսուցչի հետ զբաղվեցին միջավայրի ձևավորմամբ։

Ժամը 12.00 Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ քննարկում «Գրական հայերենը դպրոցում» թեմայով։ Քննարկմանը մասնակցեցին Սփյուռքի նախարարության վարչության ներկայացուցիչներ։ Հյուրերը հետաքրքրված էին այն հարցով, թե ինչպես են ներառվում դրսից եկած սովորողները մեր կրթահամալիրում։ Տիար Բլեյանը կարևորեց ընդամենը մեկ բան․ պետք է հարգել սովորողի կրթություն ստանալու իրավունքը, մնացածը ածանցյալ բաներ են, կազմակերպման հարցեր։