23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սեմինար պարապմունք մասնագիտական խմբով

Ըստ որոշված աշխատակարգի՝ այսօր մասնագիտական խմբով  ունեցանք սեմինար: Դրա ընթացքում անդրադարձանք մի շարք հարցերի, այդ թվում՝ ֆլեշմոբերին ու դրանց զարգացմանը, ընթերցողական փաթեթների, նախագծերի ստեղծմանը: Մայրենիի ֆլեշմոբերի վերաբերյալ որոշվեց, որ դրանք չգնահատվեն, այլ առաջարկվի գնահատման սանդղակ, որի օգնությամբ սովորողն ինքը կորոշի, թե ինչպես է կատարել իր աշխատանքը:

Ֆլեշմոբին վերաբերող օրվա, անցկացման ձևի և հարցերի կազմման վերաբերյալ քննարկումները դեռ կշարունակվեն մյուս պարապմունքներին: 
Սեմինարի ընթացքում նաև որոշվեց, որ ուսուցիչները պետք է առանձնացնեն, ներկայացնեն «Կարդում ենք Թումանյան» նախագծի համար նախատեսված մեդիափաթեթ՝ կրտսեր, միջին, ավագ դպրոցների և քոլեջի համար: