28.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անձրևից հետո…

Բնության մեջ ես ամենաշատը սիրում եմ անձրևը: Անձրևից հետո կարծես ամեն ինչ կրկին սկսվում է, թարմանում է: Անձրևը շատ է փոփոխում մարդկանց և եղանակի տրամադրությունը: Անձրևը բոլորին պարգևում է թարմություն: Թարմանում են և մարդիկ և բնութունը: Բնության մեջ կան շատ բաներ, որոնք փոփոխում են եղանակը քամին, անձրևը, կարկուտը, ծիածանը, բայց ես ավելի շատ սիրում եմ անձրևը: Անձրևից հետո, երբ դուրս ես գալիս տանից խոնավության հոտ  է լինում, որը կան մարդիկ սիրում են: Ես այդ մարդկանցից մեկն եմ: Անձրևի ժամանակ ես շատ եմ սիրում նստել պատուհանի մոտ, թեյ խմել, դիտել անձրևին և ունկնդրել մեղմ երաժշտություն: